Կառավարությունն իր այսօրվա նիստում մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը առաջարկել էր փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածում, ըստ որի քաղաքական պաշտոն պետք է զբաղեցնեն այն անձինք, ովքեր չունեն դատվածություն:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ներկայացրած օրենքի նախագիծը որոշակի սահմանափակումներ է նախատեսում:
«Իսկ սահմանափակումներ կիրառելիս պետք է հաշվի առնել պաշտոնների տեսակներն ու առանձնահատկությունները: Պետք է հիմք ընդունել յուրաքանչյուր պաշտոնի բնույթը, մասնավորապես` որոշումներ կայացնելու, շփումների և այդ պաշտոններին բնորոշ այլ հարցեր»,- ասաց Հովհաննես Մանուկյանը: