Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմում է գրել խմբակցությունից դուրս գալու մասին: Այս մասին այսօր խորհրդարանում հերթական քառօրյայի մեկնարկին տեղեկացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք՝ Փոստանջյանը, դեմ լինելով ընտրություններին դաշինքով մասնակցելուն, լքել է «Ժառանգություն» կուսակցությունը: