ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմեց Մարդու Իրավունքների Պաշտպանին.
«Շնորհակալություն զեկույցի համար: Կարծում եմ, որ, իրապես, մենք բոլորս ունենք միմյանց կարիքը՝ պետական պաշտոնյաների կողմից մեր իրավունքների խախտումներից պաշտպանվելու համար: Ես պետք է անդրադառնամ վերջերս տեղի ունեցած մի իրադարձության, որի իրական մեղավորը Գալուստ Սահակյանն էր, ում վերաբերյալ ես բողոք եմ ներկայացրել ՄԻՊ: Շնորհակալություն, որ դիմումս ուղարկել եք ՀՔԾ: Ես շրջանառության մեջ էի դրել առաջարկը մի անձի մասին, ով բազմիցս դատված է եղել, և այսօր մարզպետի պաշտոնում է նշանակվել: Այսօրվա գլխավոր դատախազը գործում է այնպես, ինչպես իր նախորդ Աղվան Գառնիկիչը: Գևորգ Կոստանյանը նախաքննության սկզբում հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, այնտեղ չի եղել: Նույն կերպ Սերժ Սարգսյանը խոսեց Շանթի մասին: Սա ուղղորդում է: Մենք գրեթե չունենք դատական համակարգ: Այդ համակարգը ծայրահեղ կոռումպացված է: Հետևաբար, այստեղ որ ասում են, դուք իրավունք չունեք հանդես գալու դատավորի, դատախազի անունից, այդպես չէ: Զսպող ու հավասարակշռող մեխանիզմները բացակայում են: Հետևաբար, քանի որ դատական համակարգը չի գործում, ես ստիպված եմ արձակել մի դատավճիռ:
Դատավճիռ հանուն հայ ժողովրդի, ազատ ու միացյալ Հայաստանի:
Հայ ժողովրդի դատարանը 2014թ. հոկտեմբերի 10-ին քննեց գործն, ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանին. աշխատել է ՀՀ նախագահ, բնակվել է Բաղրամյան 26-ում, մեղադրվել է …»
«Անջատեք բարձրախոսը։ Սա կարգազանցության վառ օրինակ է, ես 45 հոդվածը կկիրառեմ, չնայած անբուժելի է»,- ասաց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը: