տուն Լուրեր Զարմանում էի Շառլի գերհամեստությամբ. ՀՀԿ խմբակցության ղեկավար

Զարմանում էի Շառլի գերհամեստությամբ. ՀՀԿ խմբակցության ղեկավար

122
0

Շառլ Ազնավուրը երբեք իր մասին չէր խոսում, միշտ խոսում էր ուրիշների մասին: Այս մասին լրագրողներին  ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մեր հանդիպումների ժամանակ ես միշտ զարմանում էի նրա գերհամեստությամբ: Որևէ մեկ անգամ իր մասին չէր խոսում, խոսում էր ուրիշների արածների մասին: Պարզապես անդառնալի կորուստ էր, խոնարհվում եմ վարպետի մեծության առջև»,- ասաց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով` Ազնավուրն իր հուշերում չի փոխվել:

«Մտերիմ էինք բավականին: Մեր առաջին հանդիպումից հետո իր առաջարկությամբ մեր հարաբերությունները շարունակվեցին: Վերջին հանդիպումը երկու կամ երեք տարի առաջ էր: Նույն Շառլն է իմ հուշերում ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ 5 տարի առաջ: Այս երկու տարվա ընթացքում չենք հանդիպել, բայց համոզված եմ, որ նույն Շառլն էր մնացել ու չէր փոխվել»,- ասաց նա: