տուն Լուրեր Զապորոժիեում սպանել են Յապոնչիկի հաջորդին (տեսանյութ)

Զապորոժիեում սպանել են Յապոնչիկի հաջորդին (տեսանյութ)

139
0

Հինգշաբթի՝ օգոստոսի 1-ին, Զապորոժիեում մասնավոր տան բակում սպանել են «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովին (Պետրիկ, Լյոնյա Խիտրի): Մարդասպանները՝ երկու հաղթանդամ տղամարդ, սառնասրտորեն մորթել են Պետրովին և անշտապ թաքնվել:

Համարվում է, որ զոհը Մոսկվայի հանցագործ կլանի առաջնորդն էր: 2009-ի նոյեմբերի գողական սխոդկայից հետո Պետրիկին կոչել էին Վյաչեսլավ Իվանկովի՝ Յապոնչիկի  հաջորդը: Վերջին շրջանում, ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով, Պետրովն իբր զբաղվում էր «Սև  լեռ» պոչամբարում կուտակված արդյունաբերական ձեռնարկությունների թափոնների ուտիլիզացիայով ու իրացմամբ:

Այժմ դեպքի վայրում աշխատում են քննիչները: Հարուցվել է քրեական գործ՝ «դիտավորյալ սպանություն» հոդվածով: