Բաքվում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որին ամսնակցել են ուսանողներ։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը։
Հոկտեմբերի 28-ին «Խազար» համալսարանի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է երեք անձ, որոնցից մեկի կյանքը չի հաձողվել փրկել։ Սպանությունը կատարած հանցագործը ձերբակալվել է։