տուն Լուրեր Զանգվածային սպանություն Տվերի մարզում

Զանգվածային սպանություն Տվերի մարզում

126
0

image2

Ռուսաստանի Տվերի մարզում՝ Ռեդկինո բնակավայրում զանգվածային սպանություն է տեղի ունեցել. սպանվել է 9 մարդ՝ 4 կին և 5 տղամարդ: Այս մասին Tvrain.ru-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քննիչների վարկածով՝ ենթադրյալ մարդասպանն իր ընկերների հետ երեկույթի է մասնակցել հանգսյան տնեից մեկում: Երեկույթի ժամանակ հյուրերի միջև վիճաբանություն է սկսվել: Դրանից հետո կասկածյալը դուրս է եկել տնից և հետ վերադարձել որսորդական հրացանով, որով էլ սպանել է 9 մարդու:

Ենթադրյալ մարդասպանը՝ 1972-ի ծնված Մոսկվայի բնակիչը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ: