Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ էին հայտնաբերել:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Araratnews.am-ին տեղեկացրին, որ հրդեհը մեկուսացվել է այսօր առավոտյան ժամը 9.37-ին:
Ինչպես նշեցին նախարարությունից` նախնական տվյալներով այրվել է 15 հեկտար խոտածածկ տարածք: Հրդեհը դեռ մարված չէ, այս պահին հրդեհաշիջման աշխատանքները մեկուսացումից հետո շարունակվում են: Տեղում աշխատում է մեկ մարտական հաշվարկ:
Իսկ պատճառների մասին, ինչպես ասացին նախարարությունից, դեռ վաղ է ասել: Պատճառները հնարավոր կլինի պարզել հրդեհի մարումից հետո` 10-15 օրվա ընթացքում:
Էմմա Հովսեփյան