տուն Հասարակություն Իրավական Յուրի Խաչատուրովի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ

Յուրի Խաչատուրովի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ

216
0

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբանները որոշել են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով անօրինական ճանաչել Երեւանի առաջին ատյանի դատարանի՝ իրենց պաշտպանյալի կալանքը թույլատրելի համարելու որոշումը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է  Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Վճռաբեկ դատարանը հրաժարվել է մեր միջնորդությունը վարույթ ընդունել, որպեսզի առաջին ատյանի՝ ՀԱՊԿ նախկին քարտուղար Խաչատրյանի նկատմամբ, որն այն ժամանակ դիվանագիտական անձեռնմխելիություն ուներ, կալանքի թույլատրելիության որոշումն անօրինական ճանաչվի: Դրանից ելնելով՝ մենք որոշել ենք դիմել ՄԻԵԴ», — հայտնել է Պողոսյանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը մեղադրվում է 2008 թվականին Սահմանադրական կարգը տապալելու մեջ, 2018 թվականի հուլիսի 28-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ ( 10 000 դոլար) գրավի դիմաց ազատ էր արձակվել: Դատարանը այլընտրանքային խափանման միջոց էր ընտրել, սակայն նրա կալանքը հնարավոր համարել: