տուն Լուրեր Յուրի Խաչատուրովը Հայաստան է վերադարձել

Յուրի Խաչատուրովը Հայաստան է վերադարձել

91
0

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ից Հայաստանում է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Ամսի 2-ին, երբ երեկոյան հրապարակվեց ազատելու որոշումը, նա միանգամից իրականացրել է պարտականությունների հանձնումը և ամսի 4-ից Հայաստանում է։ Վրաստանի Հանրապետություն է այցելել` ծնողների շիրիմին, միջոցառում ուներ Մոսկվայում, մասնակցել է և այնտեղից միանգամից վերադարձել Հայաստան»,– ասաց Պողոսյանը։

Փաստաբանը հայտնեց նաև, որ մինչ այս պահը Խաչատուրովի հետ քննչական գործողություն չի իրականացվել։

«Քրեական գործի ընթացքից է կախված` գործողություններ կիրականացվեն, թե ոչ, բայց քննչական մարմիններից որևէ զանգ չի եղել։ Խուսափելու և թաքնվելու խնդիր չկար, մինչ այդ էլ կարող էին կանչել։ Դրա հետ կապված որևէ խոչընդոտ չկար»,– ասաց Պողոսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում