«Ենիսեյի» նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հնարավոր է իր կարիերան շարունակի կամ՝ Թուրքիայում, կամ՝ Բելգիայում: Ինչպես հաղորդում է armfootball.com-ը, 33-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է 2 տարբերակն էլ՝ առավել շահավետ թիմ տեղափոխվելու համար։ Նա դեռ որոշում չի կայացրել։
Հիշեցնենք, որ Յուրչենկոն «Ենիսեյը» լքել է հունիսին և այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Նախորդ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ բաց թողելով 31 գոլ։