Universal կինոստուդիան լուսընծայել է «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմի առաջին թրեյլերը, հաղորդում է WSJ-ն։
«Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» պատմում է հսկայական դինոզավրերի՝ Երկիր մոլորակ վերադարձի մասին։ Այն «Յուրայի ժամանակաշրջանի այգին» եռապատման շարունակությունն է։ Ֆիլմի գործողությունները կատարվում են 1993թ. նկարահանված կինոնկարից 20 տարի հետո։ Պրեմիերան նախատեսված է 2015թ հունիսին։