տուն Լուրեր YouTube-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

YouTube-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

115
0

YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են փետրվարի 1-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին, վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել 04:38-ին: Ավելի հաճախ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսանյութերի հաղորդման հետ կապված խնդիրներից, 28 տոկոսը դժգոհել  է կայքի ոչ կոռեկտ աշխատանքից, ևս 11 տոկոսը չեն կարողանում մտնել իրենց օգտահաշիվներ:

Ծառայության աշխատանքում խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում և Բրազիլիայում: