YouTube-ի օգտատերերը բողոքում են մեկնաբանությունների նոր համակարգի ներմուծման դեմ, ինչի արդյունքում մեկնաբանություններ կարող են թողնել միայն այն օգտատերերը, ովքեր էջ ունեն Google+ սոցիալական ցանցում:
Արդեն տեղեկացրել ենք, որ այս փոփոխությունների դեպքում ստեղծվել է ճյուղավորված մեկնաբանությունների համակարգը, օգտատերերը մենաբանությունների վերին մասում կարող են տեսնել ամենաշատ «լայքեր» ստացած մեկնաբանությունը կամ մեկնաբանությունները: Օգտատերը կարող է սահմանափակել YouTube-ում տեղադրված տեսահոլովակին սոցցանցում ոչ ընկեր օգտատերերի հասանելիությունը:
Change.org կայքում ավելի քան 87 հազար օգտատերեր պահանջագիր են ստորագրել, որով դիմել են Google-ի ղեկավարությանը նախկին համակարգը վերականգնելու համար, այդ թվում` անանուն մեկնաբանություններ թողնելու համակարգը: