տուն Քաղաքական Միջազգային Youtube-ի թրաֆիկի մոտ 40 տոկոսը բջջային հեռախոսներից է

Youtube-ի թրաֆիկի մոտ 40 տոկոսը բջջային հեռախոսներից է

138
0

url

Տեսանյութերի տեղադրման ամենախոշոր Youtube կայքի թրաֆիկի մոտ 40%-ը բաժին է ընկնում հեռախոսներին, մինչդեռ 2 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր մոտ 6%։ Այս մասին հայտարարել է Youtube-ի սեփականատեր Google ընկերության գլխավոր տնօրեն Լարի Փեյջը, ով ներկայացրել է իր կողմից ղեկավարվող ընկերության ցուցանիշները երրորդ եռամսյակում։

Youtube-ը վերջին շրջանում մեծացնում է իր բջջային հավելվածի հնարավորությունները, ինչը թույլ է տալիս ավելացնել թրաֆիկը։ Բացի այդ, օգտվելով բջջային մուտքերի ավելացումց, կայքում մեծանում է նաև գովազդի արդյունավետությունը։ Bloomberg-ի փոխնախագահ Լուկաս Ուոթսոնն ասել է, որ YouTube-ը նախորդ տարի եռապատկել է բջջային գովազդներից ստացվող եկամուտները՝ այն հասցնելով մինչև 350 մլն դոլար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here