տուն Քաղաքական Միջազգային YouTube-ը մշակում է մանկական տարբերակ

YouTube-ը մշակում է մանկական տարբերակ

97
0

youtube_logo

YouTube-ը պատրաստվում է օգտատերերին ներկայացնել մինչև 10 տարեկանների համար նախատեսված կայքի տարբերակը և ներկայում բանակցություններ է վարում պրովայդերների հետ` մանկական բովանդակություն ապահովելու համար: Այս մասին հաղորդում է The Information-ը:

Կայքի մանկական տարբերակի թողարկման նպատակը ծնողների համար վստահելի բովանդակությամբ կայք ստեղծելն է, որն անվտանգ կլինի մանկահասակների ամար: Մանկական YouTube-ից կհեռացվեն բոլոր տեսանյութերը և մեկնաբանությունները, որոնք կունենան տարիքային սահմանափակումներ:

Ներկայում այդ տարբերակը քննարկման ընթացքում է, և առայժմ հայտնի չեն այդ կայքի աշխատանքի հիմնական սկզբունքները: Այժմ YouTube-ն արդեն ունի անվտանգ դիտումների հնարավորություն: