Ամերիկյան YouTube վիդեոհոսթինգների կայքը, որը պատկանում է Google-ին, կծախսի մեկ միլիարդ դոլար` Twitch վիդեոխաղերի ծառայությունը գնելու համար։ Այս մասին հաղորդում է Variety-ն։
Սա ամենամեծ գործարքն է Youtube-ի պատմության մեջ։ Առաջիկայում ընկերությունը կհայտարարի դրա մասին։ Այժմ կողմերը սպասում են ԱՄՆ արդարադատության թույլտվությանը, որը կարգավորում է մեծ գործարքներն այս ոլորտում։ Ընկերությունները այս տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանում։
Twitch վիդեոխաղերի ծառայության կայք ամեն ամիս այցելում է 45 մլն օգտատեր, իսկ մոտ մեկ միլիոնը՝ ներբեռնում է խաղեր այդ կայքից։