տուն Տնտեսական YouTube-ը թույլ կտա տեսանյութ դիտել օֆլայն ռեժիմով

YouTube-ը թույլ կտա տեսանյութ դիտել օֆլայն ռեժիմով

240
0

YouTube վիդեոհոսթինգը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ կտա դիտել նախկինում ներբեռնված տեսանյութերն առանց համացանցին միանալու: Այս մասին հայտնվել է YouTube Creators պաշտոնական բլոգում:

Ինչպես նշվում է՝ օֆլայն ռեժիմով տեսանյութերը դիտելու հնարավորությունը հասանելի կլինի միայն YouTube-ի բջջային հավելվածներից օգտվողների համար և միայն 2013-ի նոյեմբերից:

2012-ին Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար YouTube-ի բջջային հավելվածում նման գործառույթ էր հայտնվել, սակայն տեսանյութի պահպանումը հետագա դիտման համար առանց համացանցին միանալու հակասել է ծառայության կիրառման կանոններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here