Ամերիկյան Youtube ընկերությունը դիմել է Թուրքիայի Սահմանդրական դատարան, որպեսզի Թուրքիայի իշխանություններին պարտադրվի հանել այդ կայքի արգելափակումը Թուրքիայի տարածքում: Ինչպես հաղորդում է թուրքական հեռուստատեսությունը` դատական հայցը Youtube-ի անունից ներկայացրել է Գենենջ Գյուրքայնաքը, ով նախկինում իրավաբանական օգնություն է ցուցաբերել Twitter-ին:
Հիշեցնենք, որ վերոնշյալ երկու կայքերը Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից առաջ փակվել էին թուրքական իշխանությունների կողմից: Ապրիլի երկուսին Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել հանել Twitter-ի արգելանքը: Հաջորդ օրը Անկարայի դատարանը նմանատիպ որոշում էր կայացրել Youtube-ի հայցով, սակայն վերջինս շարունակում է անհասանելի մնալ: