տուն ժամանց Եզդի երգիչը ներկայացրել է իր «Խենթ աղջիկ» տեսահոլովակը

Եզդի երգիչը ներկայացրել է իր «Խենթ աղջիկ» տեսահոլովակը

223
0

Ազգությամբ եզդի երգիչ Համիկ Թամոյանը այսօր երաժշտասեր լսարանին ներկայացել էր իր նոր «Խենթ աղջիկ» տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսոր Խդր Հաջոյանը բացում է մի քանի փակագծեր,ասում է,որ երգը խենթ աղջկա մասին է, ում սիրտը գրավելն շատ դժվար ,իսկ գրավելուց հետո էլ պահպանելը:

« Այս տեսահոլովակում մենք միաձուլել են ազգային տարրերր, եզդիական խորհրդանիշներ, այն ներկայացրել ենք ժամանակակից ձևով»,-ասում է տեսահոլովակի ռեժիսոր Խդր Հաջոյանը.
Հաջոյանի ու Թամոյանի համագործակցոսւթյունը տարիների պատմություն ունի . Տարիներ առաջ ստեղծվեց եզդիական պարային խումբ,որտեղ Համիկ Թամոյանը նվագում էր ու երգում:
« 2016 թ –ին մենք մի երգ ձայնագրեցինք նվիված ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանին,այն ձայնագրվեց Արձագանք ստուդիայում ու մեզ շատ աջակցեց ստուդիայի տնօրեն Եղիշե Պետրոսյանն ու մի շարք այլ հայ երաժիշտներ: Որոշ ժամանակ անց նոր երգ կրկին ծնվեց , այս անգամ էլ Համիկ Թամոյանը զուգերգ կատարեց երգիչ Աղասի Իսպիրյանի հետ»,- պատմեց Հաջոյանը:
Ռեժիսորն ասում է,որ այս երգով ևս մեկ անգամ ցանկացել են ցույց տալ հայ և եզդիական հերոսական եղբայրությունը, որքան էլ թշնամիները փորձեն կոտրել այդ ամուր կապը, բայց եզդի ժողովուրդը միշտ եղել ու լինելու է հայ ժողովրդի կողքին:
Խդր Հաջոյանն ասում է,որ առաջիկայում մեծ պլաններ ունեն,ցանկանում են վերկանգնել եզդիկան հին երգերը ու այն ներկայացնել հանրությանը նորվի, ինչպես նաև հայ –եզդիական եղբայրությանը նվիրված երգեր;