Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խոսեց ԵԽԽՎ ում տեղի ունեցած դեպքերի մասին:
«Մենք 14 տարի ԵԽԽՎ անդամ ենք, սակայն մեր պառլամենտական դիվանագիտական ուժերն աշխատում են հատվածային՝ արձագանքում են միայն մեր հետ կապ ունեցող հարցերին: Երբեք տարածաշրջանային հարցերով չենք խոսում, երբեք նախաձեռնողականություն չենք ցուցաբերում: Ահա տիկին Դորան, ով շատ հարգելի էր մեր կողմից , այսօր արդեն մեր դեմ է։ Մենք ամեն անգամ զայրանում ու զարմանում ենք ԵԽԽՎ-ի պատգամավորների վրա այնպես, ինչպես առաջին անգամ: ԵԽԽՎ-ն տարիներ շարունակ ղեկավարվում է տնտեսական ու աշխարհաքաղաքական պարզ շահերով:Բազմիցս եղել է, որ մարդու իրավունքները շղարշ են օգտագործել։ Դուրս գալով կոշտ գաղափարախոսական շրջանակից` սովետից, մենք հույս ունեինք, որ եվրոպական գործընկերները կցուցաբերեին այլ կեցվածք:Սակայն նրանք սովորութային իրավունքով առաջնություն են տալիս սոցիալականին:Ամեն ընտրության մենք տեսնում ենք նրանց պահվածքը»,- եզրափակեց տիկին Ալավերդյանը: