Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն կոչ է արել անհապաղ հեռացնել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կազմից, հաշվի առնելով, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները. այս մասին ասված է ԵԽԽՎ-ի բյուրոյի տարածած հաղորդագրությունում:
Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած վճիռը, որն էլ պատճառ է դարձել, որ ԵԽԽՎ-ի բյուրոն հանդես գա Ադրբեջանին ՄԻԵԴ-ի կազմից հանելու կոչով։
Եվրոպական կառույցները բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին, սակայն Ադրբեջանը, անտեսելով բոլորին, շարունակում է կալանքի տակ պահել «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին։
Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: