Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա, Սոցիալիստների խումբ) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա, ԵԺԿ) նոյեմբերի 6-7-ը կժամանեն Հայաստան:
Քննարկումների ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվելու վերջին քաղաքական իրադարձություններին և նոր սահմանադրության իրականացման ընթացիկ բարեփոխումներին, դատական մարմինների անկախությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև հետագա նախընտրական բարեփոխումներին:
Համազեկուցողները հանդիպումներ են ունենալու ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի հետ: Քննարկումներ են նախատեսվում նաև խորհրդարանի քաղաքական խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: