տուն Լուրեր ԵԽԽՎ բյուրոյի զեկույցում մեջբերվել են ՀՀ իշխանություններին դատապարտող դրույթները. aravot.am

ԵԽԽՎ բյուրոյի զեկույցում մեջբերվել են ՀՀ իշխանություններին դատապարտող դրույթները. aravot.am

120
0

kavvadia

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցում , որը քննարկվեց երկուշաբթի՝ մեջբերված են Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձեւի Resolution 2085 (2016) այն դրույթները, ըստ որի՝ Վեհաժողովը դատապարտում է ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին փաստաթուղթը ներկայացրեց հույն պատվիրակ Յոաննետա Կավադիան (լուսանկարում): Զեկույցում ներկայացվում է Բյուրոյի գործունեությունը, այդ թվում նաև այն փաստը, որ Վեհաժողովը հունվարին ընդունել է բանաձև`Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով զեկույցի հիման վրա: Հենց այս հարցում է, որ Հայաստանի հասցեին քննադատություն է ամրագրված, ինչը, հիշեցնենք, Վեհաժողովից պահանջում էր Միլիցա Մարկովիչը: Զեկույցում մեջբերված են Մարկովիչի հեղինակած բանաձեւի այն դրույթները, ըստ որի՝ հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին ԵԽԽՎ այս կառույցները դատապարտում են այն հիմնավորմամբ, որ նրանք չեն համագործակցել Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցի պատրաստման աշխատանքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am