Ինչպես երեկ անդրադարձել էինք, araratnews-ի տեղեկություններով Երևան բերող տրանսպորտային գծերի մեծ մասին արգելված է մարզերից բնակիչներին հասցնել Երևան:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի բնակիչներից մեկը, գյուղացիները իրենց գործերից հետ են մնում, քանի որ ցույցի պատճառով արգելված է մարդկանց Երևան բերել: «Հա, ես ուզում եմ գալ ու մասնակցել, որ երկրումս մի բան փոխվի, ինչու՞ չեն թողնում, սա ինչ բան է, դրա համար է, էլի, որ մենք էս օրին ենք: Ձեզ նաև ասեմ, որ ես իմացել եմ, որ ոչ մենակ մեր համայնքից չեն թույլ տալիս, այլ նաև Շիրակի մարզից, Արագածոտնի մարզից և լիքը այլ տեղերից: Ես բարեկամներ ունեմ, որոնք ինձ ասել են էս մասին: Բայց մի բան թող իմանան՝ մադիկ կատաղած են արդեն, էլ չեն դիմանում այս սոցիալական ահավոր պայմաններին, ընենց որ, եթե անգամ անհրաժեշտ լինի, ոտքով կգան կհասնեն հանրահավաքին, թող չկասկածեն»:
Հիշեցնենք, որ այսօր 18.00 Ազատության հրապարակում տեղի կունենա Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն և Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որտեղ նրանք ըստ նախնական պայմանավորվածության կպահանջեն իշխանափոխություն: