տուն Լուրեր Եվս մեկ ադրբեջանցի դիվանագետ հրաժարվեց վերադառնալ Բաքու

Եվս մեկ ադրբեջանցի դիվանագետ հրաժարվեց վերադառնալ Բաքու

126
0

118551_src

Եվս մեկ ադրբեջանցի դիվանագետ հրաժարվեց վերադառնալ Բաքու, հաղորդում է Turan գործակալությունը:

Գործակալության տեղեկությունների համաձայն, Սամիր Իսմաիլովը, որն աշխատել է Սթրասբուրգում Ադրբեջանի ներկայացուցչությունում, սակայն նրան հետ են կանչել Բաքու:

Սակայն Իսմաիլովը չի անսացել մի քանի զգուշացումներին ու հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան: Նա հրաժարվել է վերադառնալ անգամ այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն դադարեցրել է նրա գործուղումը:

Հատկանշական է, որ Սամիր Իսմաիլովն արդեն չորրորդ ադրբեջանցի դիվանագետն է, որ հրաժարվել է վերադառնալ հայրենիք: