Եվրոպայում թռչունների թիվը հասել է նվազագույնի, ինչը պայմանավորված է վերջին 30 տարում նկատվող անկմամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Էքսետերի համալսարանին։
Գիտնականների հաշվարկներով՝ այժմ Եվրոպայում կա մոտ 421 մլն թռչուն, ինչը զգալի քիչ է 30 տարվա ցուցանիշներից։ Անկումը պայմանավորված է գյուղատնտեսությունում կիրառվող նոր մեթոդներով և նրանց բնական միջավայրի ոչնչացմամբ։ Ամենամեծ անկումը նկատվել է ճնճղուկների շրջանում։