Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունությունն ապահովելու համար։ Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը։
«ՀՕՊ սահմանափակ միջոցները հնարավորություն չեն տալիս սպառնալ Ռուսաստանի միջուկային ներուժին և սպառնալիք չէ տարածաշրջանային անվտանգությանը», — ասել է Գետեմյուլերը Ռումինիա կատարած այցի ժամանակ։ Այստեղ 2015 թվականին կտեղակայվի ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգը։
Պետքարտուղարի տեղակալի խոսքերով՝ ՀՕՊ համակարգը Եվրոպային անհրաժեշտ է տարածաշրջանային ռազմավարական կայունության համար։ Ըստ Գետեմյուլերի՝ այս միջոցներն ի վիճակի չեն կանխել ռուսական բալիստիկ հրթիռների ընթացքը, եթե դրանք ուղղվեն Եվրոպայի դեմ։