տուն Քաղաքական Միջազգային Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը չեղարկել է Ռուսաստան այցը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը չեղարկել է Ռուսաստան այցը

79
0

evraxorhurdԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը հայտարարել է Ռուսաստան իր այցը չեղարկելու մասին՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից իր այցի ծրագրի «անընդունելի սահմանափակումների» պատճառով: Այս մասին հայտնում է RFI-ը:

Այցը պետք է կատարվեր հոկտեմբերի վերջին: Նիլս Մույժնիեկսը պատրաստվում էր բարձրացնել մի շարք հրատապ հարցեր, որոնք առնչվում էին մարդու իրավունքների պահպանմանը: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ Ռուսաստանի իշխանություններն իրեն առաջարկել են  իր այցը 48 ժամով սահմանափակել ու բավարարվել մեկ լիարժեք աշխատանքային օրով եւ միայն Մոսկվա այցով:

Մույժնիեկսը հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ համանման այցերի ընթացքում ինքը հանդիպում է ոչ միայն իշխանությունների, այլ նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ չի մնում միայն մայրաքաղաքներում: Նա Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել վերականգնել իր ծառայության հետ լիարժեք համագործակցությունը: