Ուկրաինան դեռևս համարվում է Եվրոպայի ամենակոռումպացված երկիրը, թեև Եվրոպական միությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել պաշտոնական Կիևին բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Այս մասին ասված է Աուդիտորների եվրոպական դատարանի հատուկ զեկույցում. հաղորդում է TASS-ը:
«ԵՄ-ի աջակցությունն Ուկրաինային ունեցել է սահմանափակ ազդեցություն, բարեփոխումների արդյունքները մնում են թույլ»,- ասված է զեկույցում:
Զեկույցում ընդգծված է, որ Բրյուսելը ֆինանսական օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ առանց հատուկ ռազմավարություն մշակելու: