տուն Քաղաքական Միջազգային Եվրոպան պատրաստ չէ այնպիսի նախագահի, ինչպիսին Թրամփն է

Եվրոպան պատրաստ չէ այնպիսի նախագահի, ինչպիսին Թրամփն է

98
0

Martin-ShulzԵվրոպան պատրաստ չէ այնպիսի նախագահի, ինչպիսին է Դոնալդ Թրամփը: Այսպես է կարծում Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը: Նման դիրքորոշմամբ է նա հանդես եկել I-TELE հեռուստաալիքի եթերում՝ Փարիզում եվրոպական առաջատար սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից առաջ:

«Եվրոպան, նաև ԱՄՆ-ը, պատրաստ չէ այդպիսի նախագահի»,- ասել է Շուլցը:

Շուլցի կարծիքով՝ Դոնալդ Թրամփի քաղաքական ոճը մշտական հարձակումներն են մյուսների վրա և «կողքից մեղավորներ փնտրելը»:

«Թրամփը պատկանում է քաղաքական գործիչների այն տեսակին, ովքեր կյանքում բոլոր դեպքերում քավության նոխազ ունեն»,- պարզաբանել է Շուլցը