ԵՄ-ն առաջարկել է միջազգային վերահսկողություն սահմանել Ուկրաինայի սահմանին։ Նման առաջարկով հանդես է եկել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Մենք աջակցում ենք Ֆրանսուա Օլանդին ուկրաինական սահմանների միջազգային վերահսկողության առաջարկում։ Այս առաքելությանը կարող էին մասնակցել Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան։ Սա մեծ քայլ կլիներ երկխոսության հարցում», — ասել է նա։
Ըստ Իտալիայի վարչապետի՝ իրնեք չեն կարող թույլատրել, որպեսզի Ուկրաինայում շարունակվի անկայունությունը եւ այս հանդիպումը մեծ քայլ է եղել երկխոսության հարցում։
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն նախաճաշից առաջ հայտարարել է, որ լավատեսորեն չի տրամադրված։
Քիչ է հավանական, որ Ռուսաստանը կընդունի այս առաջարկը, քանի որ այդ սահմանով ռուսական զորքն ու զինտեխնիկան օգնության են գալիս Դոնբասում ռուսամետ անջատողականներին։