Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Ղրիմի բռնակցման հայցի ընդունումը Հաագայի դատարանում հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Եվրոպական խորհրդարանը հայտարարություն է ներկայացրել Միջազգային դատարանում այս հարցը քննելու համար: Հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
«Մեր դիմումից հետո Հաագայում միջազգային քրեական դատարանին դիմել էր Եվրոպական խորհդարանը և խնդրել քննել այս հանցագործությունները, որոնք Ռուսաստանի իշխանությունները կատարել են Ուկրաինայում», — ասել է Պետրենկոն:
Ըստ նախարարի` իրենք ապացույցներ են ներկայացրել ռուսական կողմի հանցագործությունների վերաբերյալ Ղրիմում, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում: