ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ եվրոպական բանկերը կարող են ազատորեն համագործակցել և գործարքներ կնքել Իրանի հետ, հայտնում է Ռիա Նովոստին:
«Նրանք վախենալու հիմքեր չունեն: Մեր համաձայնագրում շատ հստակ ասված է, որ Եվրոպայի բանկերը կարող են ազատորեն գործարքներ կնքել, բացել բանկային հաշիվներ, առևտուր անել Իրանի հետ: Շատ հստակ ասված է, թե ինչն է թույլատրելի, ինչը` ոչ»,- հայտարարել է Քերին` CNN-ի հետ հարցազրույցում պատասխանելով Իրանի հետ համագործակցության հարցում եվրոպական բանկերի անհանգստության վերաբերյալ հարցին:
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ միջուկային խնդրի շուրջ ձեռք բերված համաձայնությամբ` Իրանը կարող է տարբեր երկրների հետ կնքել գործարքներ, որոնք նախկինում արգելված էին: