տուն Քաղաքական Միջազգային Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ մշակել

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ մշակել

95
0

martin-Schulz

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ մշակել: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Առայժմ եռամակարդակ պատժամիջոցների ռեժիմը պետք է շարունակվի… Մենք պետք է սկսենք աշխատել նպատակաուղղված հատվածային միջոցների ևս մեկ փաթեթի վրա, որպեսզի հակամարտության սրացման դեպքում ապահովենք մեր պատրաստ վիճակը», — հայտարարել է Շուլցը՝ ելույթ ունենալով ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:

Ավելի վաղ Շուլցն արդեն դեմ էր արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման շուրջ տեսակետին: