Եվրոպական խորհրդարանը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովի կազմը, որը ներկայացվել էր Ժան Կլոդ Յունկերի կողմից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Կողմ» է քվեարկել 423 պատգամավոր, «դեմ»` 209 խորհրդարանական, 67-ը ձեռնպահ է մնացել: Ժոզե Մանուել Բարոզուի կաբինետին փոխարինման եկած Յունկերի կաբինետն աշխատանքները կսկսի նոյեմբերի 1-ին և կգործի հինգ տարի:
Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Յունկերին ԵՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը հաղթել էր մայիսին կայացած ընտրություններում: