Եվրամիությունը պատրաստվում է նոր «մրցամարտի» Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի համար պայքարում: Այն բանից հետո, երբ Բրյուսելն ընդունել է Մոսկվայի պայմաններն ասոցացման պայմանագրի վերաբերյալ, Մոսկվան նոր պահանջներ է ներկայացրել: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Մոսկվան, մասնավորապես, սպառնացել է, որ նոր ծանր սահմանափակումներ կմտցնի Ուկրաինայի համար, եթե ասոցացման համաձայնագիրն ուժի մեջ մտնի ժամանակից շուտ: Ռուսաստանը պահանջում է, որպեսզի Կիևը կյանքի չկոչի ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական բաղադրիչները:
ԵՄ-ում ասում են, որ չեն պատրաստվում վերանայել Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը` խոստանալով, որ Բրյուսելն ու Կիևը շուտով կպատասխանեն Մոսկվայի պահանջներին:
«Ասոցացման համաձայնագրի տեքստի Մոսկվայի մեկնաբանությունները զուգահեռ իրականությունից են վերցված», — ասել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: