տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ

86
0

6408_cu2lmigw0o

Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայի արևելքում ապստամբները գրավեն Դոնեցկի օդանավակայանը կամ Մարիուպոլ քաղաքը։ Այս մասին ասվում է Bloomberg գործակալության հաղորդագրության մեջ։ Գործակալությունը հղում է կատարում Գերմանիայի կառավարությունում լավատեղյակ աղբյուրներին։

Պաշտոնական աղբյուրներից այս տեղեկությունը չի հաջողվել ճշտել։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցների ու սահմանափակումների մասին է խոսքը։

Ներկայում Դոնեցկի օդանավակայանը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, սակայն մի քանի օր է՝ ծանր մարտեր են ընթանում նրա մերձակայքում։