Եվրամիության համապատասխան վարչություններն արդեն նախապատրաստել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու նոր միջոցներ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով ԵՄ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Մայա Կոսյանիչին: Նա նշել է, որ պատժամիջոցներն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ԵՄ խորհրդի որոշումը:
«Նախորդ ամիսներին մեծ աշխատանք է կատարվել նախապատրաստելու հնարավոր միջոցներ, որոնք դեռևս օրակարգային են: Դրանցից որոշները արտացոլվել են ընդունված սահմանափակումներում: Սակայն գոյություն ունեցող փաստաթղթերին նոր պատժամիջոցներ կիրառելու համար անհրաժեշտ է ԵՄ խորհրդի որոշումը», — ասել է Կոսյանիչը: