Անդամակցությունը ԵՄ-ին Անկարայի համար ռազմավարական հարց է: Այս մասին Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքական կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն:
«Ինչպես էլ փոխվեն Թուրքիայի անդամակցության պայմանները, դա ռազմավարական հարց է: Մենք համարվում ենք Եվրոպայի անբաժանելի մասը և այդ թիրախը շարունակում է օրակարգում մնալ: Մենք ԵՄ-ից տնտեսական ակնկալիքներ չունենք, ինչպես և 15 տարի առաջ: Հակառակը, ԵՄ-ն պետք է նման սպասումներ ունենա», — հայտարարել Դավութօղլուն:
Նա հավելե է, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամից հետո ստեղծվել է 6 միլիոն աշխատատեղ, մինչդեռ Եվրոպայում ճիշտ այդքան մարդ կորցրել է իր աշխատանքը:
«Թուրքական տնտեսությունը եվրոպականի մի մասն է, մենք գտնվում ենք մեկ նավակում: ԵՄ-ն Թուրքիայի հետ ավելի ուժեղ կդառնա», — ընդգծել է թուրք պաշտոնյան: