Եվրահանձնաժողովի պատվիրակությունը՝ ԵՀ-ի փոխնախագահ, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ, Իրան կայցելի ապրիլին. կքննարկվեն Էներգետիկայի, առեւտրի, միգրացիայի եւ այլ հարցեր:
Այդ մասին հայտնել Է ԵՄ-ի բարձրաստիճան մի ներկայացուցիչ:
«Այցը ենթադրվում Է ապրիլին: Ինչ վերաբերում Է պատվիրակության կազմին, մենք դեռ աշխատում ենք դրա վրա: Բարձր ներկայացուցիչը հրավիրել Է մի շարք կոմիսարների»,-ասել Է ԵՄ-ի ներկայացուցիչը, որը ցանկացել Է անհայտ մնալ:
Նրա խոսքով՝ «իրանական կողմից մեծ հետաքրքրություն կա ԵՄ-ի հետ ավելի սերտորեն աշխատելու այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առեւտուրը եւ, բնականաբար, Էներգետիկան, մեզ հետաքրքրում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են միգրացիան, մարդկանց միջեւ շփումները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: