տուն Լուրեր Եվրահանձնաժողովի նախագահը Թրամփին անվանել է ԵՄ-ի խնդիրներից մեկը

Եվրահանձնաժողովի նախագահը Թրամփին անվանել է ԵՄ-ի խնդիրներից մեկը

88
0

1488497969

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփին անվանել է ԵՄ-ի խնդիրներից մեկը. հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք հաստատում ենք, որ Սիրիայում պատերազմը շարունակվում է: Մենք խնդիր ունենք Brexit-ի հետ կապված: Մենք ունենք նաև ԱՄՆ-ի նոր նախագահ»,- այս մասին պաշտոնյան ասել է Բելգիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ:

Նշենք, որ Դոնալդ Թրամփը պաշտոնապես անցել է իր պարտականությունների կատարմանը ս.թ. հունվարի 20-ից: