տուն Լուրեր Բլոգ ԵՏՄ պայմանագրից Հայաստանի համար բացասական հետեւանքներ ստեղծող դրույթները

ԵՏՄ պայմանագրից Հայաստանի համար բացասական հետեւանքներ ստեղծող դրույթները

75
0

Andrias Xukasyan

Սերժ Սարգսյանի կողմից հոկտեմբերի 10-ին ստորագրած Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը պետք է ստանա Սահմանադրական դատարանի դրական գնահատականը եւ վավերացվի Ազգային Ժողովի կողմից։ Ընդ որում, ներկա փուլում վարչապետը կարող է հանդես գալ այդ պայմանագրին միանալու ընթակարգը կասեցնելու կամ դադարեցնելու հախաձեռնութամբ։

ԵՏՄ պայմանագրից Հայաստանի համար բացասական հետեւանքներ ստեղծող դրույթներից ներկա դրությամբ կտարանջատեմ երկուսը․

1. այն դրույթները, որոնց համաձայն ԵՏՄ հանձնաժողովի որոշումները նորմատիվ բնույթ են կրում ՀՀ-ի համար եւ պարտադիր են դառնում կատարման համար, ոչ միայն պետական մարմինների, այլեւ՝ քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների համար։

2. այն դրույթները, որոնք թույլ են տալիս Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելոռուսի գործատուներին, առանց որեւէ սահմանափակման աշխատանքի ընդունել ՀՀ քաղաքացիներին եւ բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանից արտագաղթող ընտանիքների համար՝ երեխանների ուսման եւ բժշկական օգնություն ստանալու հարցերում։

Ըստ էության, առաջին կետում նշված դրույթները վերաբերվում են անձամբ Գագիկ Հարությունյանին, որը պետք է գնահատական տա հետեւյալ հարցերին․

— համապատասխանում է արդյո՞ք ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետին ԵՏՄ պայմանագրի 12 հոդվածի 15 կետի դրույթը, որի համաձայն Հայաստանը չի կարող ԵՏՄ-ին վերապահված ոլորտներում կնքել որեւէ միջազգային պայմանագիր՝ առանց Պուտինի, Նազարբաեվի և Լուկաշենկոյի համաձայնության։ Ավելի կոնկրետ, Գագիկ Հարությունյանը պետք է գնահատական տա հետեւյալ հարցին․ Հայաստանի համար ԵՏՄ պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ նախագահը ի վիճակի է լինելու լիարժեք կատրել իր սահմանադրական իրավունքը եւ պարտականությունը՝ ներկայացնել Հայաստանը միջազգային հարաբերություններում։

— Գագիկ Հարությանը պետք է նաեւ գնահատական տա այն իրադրությանը, որ ԵՏՄ հանձնաժողովը կարող է ընդունել նորմատիվ որոշումներ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ առանց այդ հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելու։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաջանում է իրավաստեղծ մարմին, որի որոշումների վրա Հայաստանը ազդեցություն չի կարող ունենալ, սակայն այդ որոշումներին պարտավոր են լինելու ենթարկվել, թե՛ պետական մարմինները, թե՛ քաղաքացիները եւ տնտեսվարող սուբյեկտները։

Այլ կերպ ասած, Գագիկ Հարությունյանը կանգնած է փաստի առաջ՝ կամ կպարզվի, որ ՀՀ Սահմանադրական դատարանը խամաճիկ ատյան է, կամ ի ցույց կբերի Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության հիմար լինելը։

Այն դրույթները, որոնք վերաբերվում են ԵՏՄ տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժին, Հայաստանի համար հանդիսանում են աշխատանքային արտագաղթի խրախուսում։ Այս հանգամանքը ակնհայտ մարտահրավեր է ստեղծում բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ, եթե Հովիկ Աբրահամյանը այս փուլում չի օգտվում իրեն օրենքով վերապահված իրավունքից՝ կասեցնել կամ դադրեցնել Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, ապա դա համարժեք է հրապարակավ հայտարարության, որ իր կառավարության կողմից մայիս ամսին ներկայացված ծրագիրը դեմագոգիկ փաստաթուղթ է։ Հիշեցնեմ, որ այդ ծրագրի համաձայն․

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես իր գործունեու­թյան գերակայություն, հռչակում է Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցուն. նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերն առավելապես ուղղվե­լու են Հայաստանի Հանրապետության քաղա­քացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողու­թյունների, աշխարհի տարբեր ծագերում կուտակած փորձի ու գիտելիքների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր: Հայաս­տանի Հանրապետությունը յուրա­նքանչյուրի համար պետք է դառնա արժանա­վայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր»:

Հասկանալի է, որ ԵՏՄ-ին միանալու հետեւանքով Հայաստանից աշխատուժի արտագաղթը ուժեղանալու է եւ դժվար չէ կանխատեսել, որ մոտակա 3 տարում Հայաստանը պարզապես կորցնելու է իր աշխատանքային ռեսուրսները։

Սա մարտահրավեր է նաեւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի համար, որոնք մի կողմից մատնանշում են, որ աշխատանքային արտագաղթը Հայաստանից այն քաղաքական խնդիրն է, որի պատճառով անհրաժեշտ է երկրում իրականացնել իշխանափոխություն, մյուս կողմից՝ դեմ չեն արտահայտվում Հայաստանից արտագաղթը խրախուսող միջազգային պայմանագրի կնքմանը։ Այսինքն, եթե այնուամենայնիվ այդ պայմանագիրը հասնի ԱԺ վավերացմանը, 131 պատգամավոր կանգնելու են փաստի առաջ, որ կամ պետք է կողմ քվեարկեն Հայաստանից արտագաղթին, կամ պետք է դուրս գան Պուտինի դեմ։

Չանդրադառնալով ԵՏՄ պայամանգրի մյուս կարեւոր դրույթներին, որոնք նույնպես բացասական հետեւանքներ են պարունակում Հայաստանի համար, միայն այս երկուսը բավարար են, որպեսզի Հայաստանում տապալվեն պետական եւ քաղաքական համակարգը։

Սերժ Սարգսյանի հրաժարականը այն միակ քաղաքական գործողությունն է, որը կարող է բոլորին փրկել համազգային խայտառակությունից, որի հիմքում դրված է շատ պարզ բանաձեւ․ քանի, որ Հայաստանում խորհրդարանական բոլոր ուժերը վախենում են Պուտինից, ապա իրենք պատրաստ են հանրապետության դռները բացել եւ ժողովրդին դուրս քշել սեփական հայրենիքից։