տուն Լուրեր ԵՏՄ պայմանագիրը կմտնի ԱԺ. 5 կողմ, 2 դեմ. galatv.am

ԵՏՄ պայմանագիրը կմտնի ԱԺ. 5 կողմ, 2 դեմ. galatv.am

78
0

photo-1-440x293-320x228

Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր ձայների 5 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ դրական եզրակացություն տվեց Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին, որը կմտնի ԱԺ՝ հաջորդ քառօրյային:

Կողմ քվեարկեցին հանձնաժողովի ինչպես ՀՀԿ-ական, այնպես էլ ԲՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները: Իսկ դեմ քվեարկողներն էին ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը եւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Հանձնաժողովը նախագահող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ Հայաստանն այլընտրանք չունի և պետք է անդամակցի ԵՏՄ-ին, և ինքը կողմ է քվեարկելու անդամակցության նախագծին:

Ամփոփիչ ելույթով հանդես եկավ նաեւ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ով նշեց, որ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, փոխարժեքի արժեզրկումը և տնտեսական դժվարություններն այսպես թե այնպես ազդում և ազդելու են նաև Հայաստանի տնտեսության վրա՝ անկախ այն բանից՝ Հայաստանը ԵՏՄ-ի անդա՞մ է, թե՞ ոչ:

Մանրամասներն՝ այստեղ: