տուն Լուրեր ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ քաղաքացիները ազատ տեղաշարժ կունենան Ռուսաստանում. ՀՀԿ-ական պատգամավոր

ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ քաղաքացիները ազատ տեղաշարժ կունենան Ռուսաստանում. ՀՀԿ-ական պատգամավոր

108
0

Gagik-Minasyan-11

Հայաստանում ներկա պահին կատարվող ամենակարևոր գործընթացը, որ կատարվում է՝ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացն է է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Գագիկ Մինասյանը:

ԵՏՄ-ին անդամակցության միայն դրական կողմերը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը: «առաջին դրական կողմը միության ընդգծված տնտեսական լինելն է: Սա նաև այն պնդումն է, որ քաղաքական կոնտեքստ չունի ԵՏՄ-ին անդամակցումը Հայաստանի համար: 2-րդը անդամակցությունը Հայաստանին տալիս է մեծ և նոր հնարավորություններ: Մենք ունենալու ենք հնարավորություններ՝ առանց որևէ դժվարությունների արտահանել մեր ապրանքները անդամ երկրներ: 3-րդ կարևոր հանգամանքն այն է, որ դեռ չանդամագրված՝ մենք արդեն ունենք որոշակի արտոնություններ: Խոսքն այն երեք համաձայնագրերի մասին է, որոնք մենք ստորագրեցինք: Առաջինը՝ գազի սակագնի հետ կապված խնդիրներն են: Երկրորդը՝ նավթամթերքների, և երրորդը՝ չմշակված ադամանդի»:

Սանիտարական նորմերի ունիֆիկացիայի մասին Գագիկ Մինասյանը հայտնեց, որ անդամագրված պետություններում գործելու են նույն սանիտարական նորմերը, որը և թույլ կտա առանց որևէ խնդիրների արտահանել ապրանքներն արտերկիր:

Անդամակցելով ԵՏՄ-ին, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ Հայաստանը ստանում է ազատ տեղաշարժի համար մեծ հնարավորություն. «ՀՀ քաղաքացիները կունենան ազատ տեղաշարժվելու հնարավորություն՝ Ռուսաստանում աշխատելու համար: Սահմանափակումներ այլևս չեն հանդիպելու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո»: