տուն Լուրեր ԵՏՄ-ին անդամակցելով՝ ՀՀ ինքնիշխանության կորուստ չի ունենում. ԲՀԿ-ական պատգամավոր

ԵՏՄ-ին անդամակցելով՝ ՀՀ ինքնիշխանության կորուստ չի ունենում. ԲՀԿ-ական պատգամավոր

73
0

stepan-margaryan

ԲՀԿ-ն կողմ է քվեարկել և նախկինում ևս կողմ է  արտահայտվել ԵՏՄ անդամակցության գործընթացին: Այս մասին այսօր հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր  Ստեփան Մարգարյանը․ «Մենք չենք համարում, որ կան լավ կամ վատ ինտեգրացիոն պրոցեսներ, և մենք ընտրում ենք դրանց մեջ,  մենք քաղաքական պրագմատիզմի ճանապարհով ենք առաջնորդվել»:

ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ ՀՀ ինքնիշխանության կորուստ չի  ունենում․ «Եթե դու ավելի շատ ես զիջում, նշանակում է՝ վատ ես բանակցել, և այդ պրոցեսները, այդ պետությունները չեն մեղավոր, մեղավորը դու ես, եթե շատ ես զիջել: Մենք գտնում ենք, որ բոլոր հիմքերը կան զիջելու այնքան, որքան բոլորը»,-նշում է Ստեփան Մարգարյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ԲՀԿ-ական խմբակցության բացակա պատգամավորներն արդյոք հետևել են ԱԺ ամբիոնից Ժառանգություն խմբակցության պատգամավոր Փոստանջյանի հորդորին, որ հիվանդացեք, մի եկեք, մի քվեարկեք այս միության օգտին, Ստեփան Մարգարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ չեն հետևել Զարուհի Փոստանջյանի հորդորին, չեն հիվանդացել, մարդ կա՝ բացակա է, մարդ կա… մեր որոշումը եղել է «կողմ» քվեարկել, խմբակցությունը ներկայացրեց իր  պատճառները՝ ինչու է որոշել կողմ քվեարկել: Կան մարդիկ, որ ներկա չեն եղել կամ չեն քվեարկել, դա անհատական որոշում է, կարծում եմ՝ պետք է իրենց հարցնել»։