ԵՏՄ-ի հետ անդամակցությունից հետ բանկային համակարգում լուրջ խնդիրներ են սպասվում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«ԵՏՄ-ի հետ անդամակցությունից հետո գործելու է բանկերի լիցենզիայի համակարգ ամբողջ ԵՏՄ տարածքում, այսինքն՝ տվյալ բանկի լիցենզիան կգործի ԵՏՄ յուրաքանչյուր երկրում: Ասեմ, որ Հայաստանում վաղուց ոչ մի բանկ չի «պայթել», իսկ ՌԴ-ում ամիսը մեկ կամ ավելին՝ շաբաթը մեկ բանկ է սննկանում և դրանից ոչ ոք չի զարմանում»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:
Վերջինիս պարզաբանմամբ՝ ԵՏՄ-ի հետ անդամակցությունից հետո ՌԴ-ի բանկային համակարգը մեզ մոտ կսկսի գործունեություն ծավալել, և սննկանալու դեպքում հայաստանյան մասնաճյուղերը ևս «կպայթեն», ինչը բացասական լուրջ ազդեցություն կթողնի բանկային համակարգի վրա:
«Մարդկանց վստահությունը կնվազի, ավանդատուները կպահանջեն իրենց ավանդները»,- ասաց Դանիել Իոաննիսյանն ու հավելեց՝ լավագույն դեպում կսկսվի մինի տնտեսական ճգնաժամ:
Փորձագետ Հովսեփ Ղազարյանի համոզմամբ՝ գյուղատնտեսական ոլորտում ևս բացասական անդրադարձ է սպասվում: Նրա խոսքով՝ մի շարք ներմուծվող ապրանքների գների աճը էապես կնպաստեն գուղմթերքի գների կտրուկ բարձրացմանը: