տուն Լուրեր Եթե ժամանակին պատժեինք Ադրբեջանին, այս միջադեպը տեղի չէր ունենա

Եթե ժամանակին պատժեինք Ադրբեջանին, այս միջադեպը տեղի չէր ունենա

79
0
349EAC92-89D7-4F73-8386-06169B9FB4A6_w640_r1_s-500x281
«Ինչպե՞ս կարելի է` իմանալ այս լարված իրավիճակի մասին և կատարել այսպիսի ուսումնավարժական թռիչքներ նեյտրալ տարածքում: Դրա համար էլ Ադրբեջանը իրականացրեց այն, ինչ և պետք էր իրենցից սպասել»,-  Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի արարքը մեկնաբանելով՝ նշեց Ստեփան Սաֆարյանը  լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Արդեն առկա խնդրի խաղաղ լուծման ամբողջական տապալում է Ադրբեջանի կողմից արված այս քայլը: Հանդիպումները երկրների նախագահների միջև կարող են լինել, բայց դժվար թե այդ հանդիպումներից որևէ մեկը խնդրի լուծմանը հանգեցնի: Այն, ինչը տեղի է ունեցել շփման գոտում, շատ վտանգավոր է: Վտանգավոր է այն առումով, որ այս տարին հագեցած է եղել զինավարժություններով: Բնականաբար, ավելի շատ զինավարժություններ կատարել է Ադրբեջանը, սակայն, այդ զինավարժությունների ժամանակ էլ հնարավորության դեպքում հայկական կողմը չի խախտել ոչ մի պայմանավորվածություն: Ինչպիսին էլ լինի մեր պատասխանը, այն պետք է ավելի չլարի իրավիճակը»,- կարծում է Ստեփան Սաֆարյանը:
Բանախոսի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի գործունեությունը հերթական անգամ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի արած հայտարարություններով. «Անձամբ ես համարում եմ, որ եթե մենք ժամանակին լիարժեք պատժեինք Ադրբեջանին, ապա այս միջադեպը Ադրբեջանը չէր իրականացնի: Համաձայն եմ այն պնդման հետ, որ միջազգային ատյաններում ոչ մի կերպ չհասանք որևէ հանգուցալուծման: Եվ եթե այս անգամ արդեն ԵԱՀԿ-ն որևէ հայտարարություն չանի կամ լուծում չառաջարկի, ապա սրա հետևանքները կարող են չափազանց լուրջ լինել»: