տուն Լուրեր Եթե ուզում եք անել, արեք համատարած. Գուրգեն Արսենյան

Եթե ուզում եք անել, արեք համատարած. Գուրգեն Արսենյան

141
0

Gurgen-Arsenyan-e1348748835493

«Մեր տարբեր ընկերներ դիտողություններ արեցին: Երբ որ պետությունը որևէ մեկին ուզում է աջակցել, կապը պետք է լինի անմիջական: Մարդը պետք է հետ վերադարձնի: Եթե մենք մարդուն տանք, ասենք չվճարես, հանգելու է անօրինականությունների: Դուք ասացիք, որ անցումը կատարվում է էլեկտրոնային կերպով: Եթե ծագեն պրոբլեմներ, Կառավարությունը կընդունի որոշումներ, թե ինչ անել: Դուք ձեր հիմնավորման մեջ նշել եք, որ հիպոթեկային արտոնություններով փորձելու եք զարկ տալ շինարարությանը. իհարկե համաձայն ու կողմնակից եմ: Ովքե՞ր են լինելու շահառուները: Որովհետև եթե խոսքը գնում է միայն կառուցապատողների կամ բանկերի մասին. ապա կարծում եմ, որ շատ սեղմել եք սեգմենտը: Եթե ուզում եք անել, արեք համատարած: Ավելացված արժեքի հարկի հետ մեր խորհրդարանը ստեղծել է բազմաթիվ պրոբլեմներ: Այդ հարկատեսակի հետ միշտ արվել են գործողություններ պետական մուտքեր ապահովելու համար: Մենք հունվարի 2-ից հայտնվելու ենք Եվրասիական տնտեսական միության մեջ, բայց ոչ մեկ չգիտի, թե ոնց ենք հայտնվում՝ որպես ռեսուրս ունեցող միավոր, որպես աղքատ բարեկամ, չգիտենք: Մի քանի դրական ու մի քանի բացասական բլոկներ կան: Ձեր կառավարության գործունեությունը էդ բացասականները մինիմալիզացնելու վրա պետք է լինի: Մեր հիմնական գյուղատնտեսական գործունեության հիմնական արդյունքը հայկական կոնյակն է: Էդ ակցիզային քաղաքականությունը , որ կիրառում եք մեր կոնյակի վրա, ավելի մրցունակ եք դարձնու՞մ: Ոչ, ընդհակառակը: Այսինքն լավություն եք անում ուրիշ երկրների արտադրողներին: Դրա մասին է պետք մտածել: Որովհետև եթե որևէ բան չանեք, կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ»: