տուն Լուրեր Եթե ուսադիրներով մարդը դրոշի նկատմամբ կուլտուրա չունի, իմ կարծիքը չեմ փոխում

Եթե ուսադիրներով մարդը դրոշի նկատմամբ կուլտուրա չունի, իմ կարծիքը չեմ փոխում

91
0

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին  լրագրողները հարցրին ՊԵԿ-ից  վարչապետի հորդորով սեփական դիմումի համաձայն ազատված աշխատակցի մասին: Մասնավորապես ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բաց նամակ է գրել եւ մանրամասնել՝ աշխատանքային իրավունք է խախտվել: «Եթե այսպես գնա, ապա հաջորդ բաց նամակը կլինի այն, որ խախտել ենք Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները, քանի որ Սահմանադրության համաձայն վարչապետ ընտրվելուց հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէր»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ անհասկանալի է՝ ինչու են մեղադրում իրեն: «Ասում են՝ Նիկոլը մեծամտացել է, ասում է՝ վարչապետը որ մոտենում է, այդպես չեն դիմավորում:  Հարյուրավոր  բողոքներ ենք ստանում, ինչի մասին է խոսքը»,- հիշեցրեց կառավարության ղեկավարը:

Դիտարկմանը, թե խնդիրը համակարգային է, իսկ ՊԵԿ-ից ազատված տղան քավության նոխազ դարձավ,  Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գոյություն ունի փաստ եւ փաստին արձագանք: Ես չէի պլանավորել մտնել այդ սենյակ: Մեր հարգարժան քաղաքացին երկար ժամանակ աշխատել է ՊԵԿ-ում, հետո՝ ԱԺ-ում, իսկ հետո հետ է եկել ՊԵԿ»:

Դիտարկմանը, թե  սովետական ոճ է դիմում գրելն ու հեռանալը, վարչապետն ասաց. «Թող դիմում չգրեր: Այն տեղեկությունը, որ ստացա, ամբողջ  պետական համակարգը զբաղված է դրոշների նկատմամբ վերաբերմունքը վերանայելով: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին, ապա լավ մասնագետը աշխատանքի խնդիր չի կարող ունենալ»:

Վարչապետն ասաց, որ եթե ուսադիրներով մարդը պետական դրոշի նկատմամբ բավարար մակարդակով կուլտուրա չի դրսեւորում, ինքն իր կարծիքը չի փոխի: